ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Երբ «վերլուծաբանությունը» դառնում է բեսետկայի բամբասանք

Երբ «վերլուծաբանությունը» դառնում է բեսետկայի բամբասանք
28.07.2025 | 12:44

Որոշ ինքնակոչ «քաղաքագետներ» ու «վերլուծաբաններ»՝ Հ1-ի, ՀԺ-ի, Արարատնյուզի կամ նման միկրոֆոնների առաջ, իրենց թույլ են տալիս վիրավորել Մարգարիտա Սիմոնյանին՝ մինչև անգամ «յուղոտ մազերով տիկին» անվանելով։

Պատճառը մեկն է՝ նա ասում է այն, ինչ նրանք չեն համարձակվում լսել։

Բայց եկեք չմոռանանք մի պարզ փաստ. Մարգարիտա Սիմոնյանը բազմիցս ընդգրկվել է աշխարհի 50 ամենաազդեցիկ կանանց ցանկում։

Իսկ դուք՝ ոչ։

Եվ երբ չես եղել ազդեցություն ունեցող որևէ հարթակում՝ մնում է հարձակվել նրա վրա, ով եղել է ու կա այդտեղ։

Եվ այո՛, երբ նա ասում է, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-Իրան նոր առճակատման հարթակ, դա սենսացիա չէ, այլ ցավոտ ճշմարտություն, որի աչքերի մեջ չենք ուզում նայել։

ՈՒ երբ կնոջ խոսքին պատասխանում են ոչ թե փաստարկով, այլ արտաքինով՝ դա ոչ թե քաղաքական քննադատություն է, այլ կոմպլեքս, տգիտություն և ներքին դատարկություն։

Ի վերջո, ոչ բոլորն են լսվում միջազգային բեմում, ոմանք ընդմիշտ մնում են տեղական աղմուկի շրջանակներում։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ